Ռոդարիական հնարքներ

Իսկ հետո ի՞նչ եղավ

Այս հնարքի միջոցով կարելի է երեխաներին թույլ տալ ինքնուրույն ստեղծագործելուն, դեպքերի շարունակությունը կարող են իրենք ստեղծագործել։

Լինում է չի լինում մի բարի փերի է լինում,այս բարի փերին շատ գեղեցիկ ու խելացի է լինում։Նա շա՜տ բարի գործեր էր կատարում,իրականացնում էր բոլոր երեխաների ցանկությունները,երազանքները։Բայց մի անգամ նա,որոշում է հեռանալ….

Այստեղ հորինվածքը շարունակում են սովորողները,որը խթան կհանդիսանա նրանց երևակայությանը։Խաղի միջոցով մեկ մեկին կլրացնեն,շատ հետաքրքիր հեքիաթ կստացվի։

ՀԵՔԻԱԹԻ ԱՂԱՎԱՂՈՒՄ

֊Լինում է, չի լինում երեք նապաստակներ են լինում։Այդ նապաստակների անուններն են՝ Նաֆնաֆ,Նուֆնուֆ,Նիֆնիֆ։

֊Ոչ թե նապաստակներ,այլ խոզուկներ։

֊Ախ այո՜, խոզուկներ։Ուրեմն այս խոզուկները գնացին քաղաք,որ իրենց համար դղյակներ կառուցեն։

֊Ո՛չ,նրանք գնացին անտառ իրենց համար առանձին֊առանձին տնակներ կառուցելուն։

֊Ախ,այո՜, գնացին անտառ տնակ կառուցեցին,Նաֆնաֆը՝ գրքերից,Նուֆնուֆը՝ թղթերից,Նիֆնիֆը՝ ջրից։

֊Վա՜յ, ոչ,ծղոտից,փայտից և քարից։

֊Ախ այդպե՜ս,ճիշտ է։Կատուն եկավ և փչեց,ծղոտից տնակը քանդվեց։

֊Նորից սխալ ես,գայլը եկավ և փչեց ծղոտից տնակը,Նաֆնաֆն էլ վազեց իր եղբեր մոտ։

֊Ապրես, ինձ շատ օգնեցիր։Այսպես, Գայլը գնաց քարից տնակի մոտ։

֊Ապրես, ինձ շատ օգնեցիր։Այսպես, Գայլը գնաց քարից տնակի մոտ։

֊Ոչ գնաց փայտե տնակի մոտ,Նիֆնիֆի մոտ,փայտե տնակն էլ փչեց և քանդվեց։

֊Ա՜խ, ճիշտ ես,ծավ փայտե տնակը քանդվեց։Խոզուկները գնացին իրենց ընկերուհու տուն,նա էլ ընդունեց ու միրգ հյուրասիրեց,սուրճ խմեցին….

֊Վա՜յ, վա՜յ այդ ի՞նչ ես ասում,եղբայրները գնացին իրենց եղբոր մոտ,նա էլ օգնեց իր եղբայրներին։

֊Այո՛, այո՛, ճիշտ է,գայլը եկավ այնպես փչեց,որ քարից տնակը քանդվեց։Գայլը բռնեց երեք խոզուկներին և ասաց նրանց《Հերիք չէ՞,որ ես ձեր հետևից վազեմ》։

֊ Դու սխալվում ես,գայլը փչեց,բայց տնակը չքանդվեց,նա բարձրացավ տանիք,ծխնելույզից ցած իջավ,բայց խոզուկները կրակին՝ կաթսայի մեջ տաք ջուր էին լցրել ու,երբ գայլը ցած իջավ, նա տաք ջրի մեջ հայտնվեց ու ինչպես իջել էր ,այնպես էլ փախավ։Նա այլև չանհանգստացրեց երեք խոզուկներին։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s