Ջոն Հոլթ

Մանկական հաջողությունների պատճառները

Պնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.

1.Երբեմն արժե աշակերտներին հուշել իրենց ընկալումը և գաղափարները ստուգելու միջոցներ, եթե դա նրանց հետաքրքրում է: Բայց այս դեպքում էլ պետք չէ կարծել, որ եթե ինքնաստուգման ձևերից մեկը լավ է, ապա հարյուրը` հարյուր անգամ ավելի լավ է: Լավագույն կանոնները նրանք են, որոնք սովորողները սեփական փորձից են ստանում;

2. Դպրոցում ուսուցման պրոցեսն այնպես է կառուցվում, որ երեխաները հավաքում են այդ թելերը և տողերը և կուտակում իրենց ուղեղում, առանց ձգտելու դրանք յուրացնել, բայց հիշելով, թե որը որ կույտում է, որ պահանջելու դեպքում կարողանան հանել: Այս բառերը ոչինչ չեն փոխում, չեն մտնում ոչ մի կառույցի մեջ, ոչ մի փոխազդեցության մեջ: Նրանք իմաստազուրկ են, ինչպես թութակի բառերը՝ թութակի համար: Ինչպե՞ս դպրոցին վերադարձնենք նրա իսկական կոչումը՝ երեխաներին իսկական գիտելիք տալը, այլ ոչ թե նրանց բառերով սնենք:

3. Երեխան, որը իսկապես ինչ-որ բան սովորել է, կարող է կիրառել իր գիտելիքները և դրանք կիրառում է: Նրա ուղեղում այն դառնում է իրականության հետ կապված, հետևաբար, անհրաժեշտության դեպքում կարող են նաև այլ կապեր ստեղծվել իրականության հետ: Իրականության հետ կապ չունեցող գիտելիքը ոչ մի բանի հետ չի կապվում, այն մեկուսացված է, և օգտագործել չի կարելի:

4.

Երեխաները հաճույքով են ընդունում տարբեր տեսակի հապավումները մաթեմատիկական խնդիրները ձևակերպելիս, եթե հայտարարում եմ, որ ծուլանում եմ մանրամասնորեն գրել: Նախ և առաջ՝ դա ճիշտ է: Երկրորդը՝ երեխաներին հնարավորություն է տրվում ներողամիտ վերաբերվելու իմ ծուլությանը և ինձ հաճելի բան անել (ինչը նույնպես ճիշտ է)՝ ընդունելով գրառելու իմ եղանակը: Նրանք չեն սիրում, երբ իրենց ասում են, որ որոշակի նշանը այսինչ բանն է «նշանակում»: Դա անհասկանալի և պարտադրող է հնչում: Բայց եթե հարաբերությունները կամ գործողությունները նրանց բացատրենք իրենց հասկանալի բառերով, արագ կհարմարվեն և հաճույքով թույլ կտան անցնելու սխեմատիկ արտահայտությունների: Օրինակ՝ «Երկու սպիտակը երկարությամբ հավասար է մեկ կարմիրի» ձևակերպումից սահուն անցնենք «2սպիտակ=1կարմիր» կամ «2ս=կ» գրառմանը:

Վերջին հաշվով, մարդիկ մաթեմատիկական նշանները հորինել են կրճատ գրառումների համար, այնպես որ իմ այս գործողությունները և՛ տրամաբանորեն, և՛ պատմականորեն արդարացված են: Ոչ մի նշան ոչինչ չի նշանակի, քանի դեռ չենք պայմանավորվել նրա նշանակության մասին, իսկ ինչո՞ւ երեխաներն էլ չմասնակցեն այդ լուծմանը:

5.

Ընդհանուր առմամբ հիմա էլ եմ այդպես մտածում: Բայց հիմա երեխաների ձեռքին էժանագին հաշվիչներ են հայտնվել, որոնց միջոցով երեխաները կարող են ուսումնասիրել թվերը և դրանցով կատարվող գործողությունները: Վերցնենք պարզագույն հաշվիչ, որը միայն թվաբանական չորս գործողություններ է կատարում, ոչ ավելին, և երեխաներին ցույց տանք, թե ինչպես դրանով աշխատեն: Այսպիսով, բացատրելով 3+8= օրինակը ասում ենք. «Միացրու հաշվիչը, սեղմիր «3» կոճակը, հետո «+» կոճակը, «8» կոճակը և «=» կոճակը և ստացիր պատասխանը: Նույնը բազմապատկման համար և այլն, փոխելով միայն գործողության նշանը: Իսկ ի՞նչ է սա նշանակում: Երեխաներին թողնում ենք անգիտության մեջ: Թող անեն, ինչ ուզում են: Հավանաբար, շատերը կհորինեն սեփական խնդիրներ և հաշվիչին կհանձնարարեն լուծել, և այս ամենը առանց համակարգի: Այսպիսով, նրանք կհավաքեն պատահական և անիմաստ ինֆորմացիա, ինչպես դա լինում է երեխաների կողմից լեզուն յուրացնելու ժամանակ: Բայց, ինչպես և լեզվի դեպքում, նրանց մոտ կմիանան ինտուիցիան և փորձելու պահանջը, որպեսզի տեսնեն, թե ինչպես են աշխատում թվերը և գործողությունները: Փորձնական ճանապարհով կսովորեն օգտագործել մեքենան սեփական կարիքների համար և կանխագուշակել նոր աշխատանքը:

Կարճ ասած, նրանք կսովորեն իմաստ փնտրել, կառուցել սեփական տրամաբանական մոդելներ գոնե թվերի աշխարհի մասի համար:

Պնդումներ,որոնց հետ համամիտ չեմ։

1, Խելացի մեթոդիկաներ հորինողներն այն կարծիքին են, որ եթե մի գաղափարի շնորհիվ կարելի է ինչ-որ բան սովորեցնել, ապա հարյուր խելացի գաղափարի միջոցով կարելի է հարյուր անգամ ավելի շատ բան սովորեցնել: Երբեք: Հարյուր լավ գաղափարը կարող է արգելակել ուսուցումը:

Կարծում եմ,որ երեխան 《սպունգի》պես է,որքան շատ գիտելիք,այնքան շատ գաղափար,երբեմն ես ինքս ինձ հետ այս գաղափարի շուրջ հակասում եմ, իմ կարծիքները հակասական են։

2. Փայտիկների առավելությունը այն է, որ նրանց միջոցով երեխաները կարող են գլխի ընկնել, թե ինչպես ինքնուրույն կատարեն որոշ գործողություններ, ինչպես նաև համոզվեն դրանց լրիվ համապատասխանությանը թվերի աշխարհի իրական փաստերին:

Փայտիկներով հաշվարկի դեպքում սովորողները հեշտությամբ չեն կարողանում յուրացնել բանավոր հաշիվը,այն կարող է խնդիր առաջացնել։

3. Եթե կարողանայինք վերակենդանացնել մեր միակաբինետ դպրոցները, որտեղ խառնված էին տարբեր տարիքի երեխաներ, փորձառու ուսուցչին դժվար չէր լինի ղեկավարել երեսուն հոգուց բաղկացած դասարանը: Ավելի փոքր երեխաները կսովորեին մի քիչ ավելի մեծերից, իսկ փոքրերին մեծահասակ թվացող ամենամեծերը կարող էին օգնել մյուսներին հետևելու գործում: Բայց մեր հսկայական դպրոցներում, հազար կամ ավելի աշակերտ ունեցող, երեսուն աշակերտ ունեցող դասարանները իսկապես շատ մեծ են մանկավարժների ճնշող մեծամասնության համար: Ավելի շուտ պետք դպրոցները փոքրացնել, քան դասարանները;

Ինչպե՞ս կարելի է,մեծահասակ սովորողները և փոքրահասակ սովորողները մի դասարանում սովորեն, ասենք 2տարեկան սովորողի հետաքրքրությունները այլ են, 5 տարեկաններինը՝ այլ։Այս պնդմանը դեմ եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s