About sirungrigoryan

Բարև ձեզ,ես Սիրուն Գրիգորյանն եմ,ամուսնացած եմ,ունեմ երկու դուստր։Մասնագիտությամբ մանկավարժ- մեթոդիստ եմ։Շատ եմ սիրում երեխաներին։

Մուտքի ճամբար՝ ամփոփում

Ճամբարի բովանդակությունը

Մուտքի ճամբարը լի էր նոր բացահայտումներով,նոր ծանոթություններով։Ծանոթացանք ճամբարի պատասխանատուների հետ,որոնք մեզ դրական էմոցիաներ փոխանցեցին,իսկ աղջիկների մասին էլ խոսքերն ավելորդ են,բոլորն էլ յուրահատուկ անձնավորություններ էին,մեկը մյուսից լավն էին։Շատ ուրախ եմ,որ հանդիպել եմ նման մարդկանց հետ,ոչ մեկին չեմ կարող առանձնացնել,բոլորին էլ շատ սիրեցի։

Երբեմն զգացմունքներն ու հույզերը չես կարողանում արտահայտել բառերի միջոցով,ուստի կփորձեմ այս մի քանի օրերի ապրումներս ներկայացնել տեսանյութով։

Արտագնա ճամբար Արատեսում

Օգոստոսի 3֊ին, վաղ առավոտից ուղևորվեցինք դեպի Արատես, դրախտավայր։Նախ ասեմ,որ հոզմունքս շատ էր,քանի որ իմ մանկության լավագույն պահերը եղել են Արատեսում։Անհամբեր սպասում էինք, թե ե՞րբ ենք տեղ հասնելու։

Նախ բարձրացանք Սմբատաբերդի բարձունքը,որտեղ հասնելուն պես չես ուզում իջնել ներքև,դա էմոցիոնալ վայր է։


Արատեսում հիանալի պահեր ունեցանք,այդ հսկայական ու շատ հետաքրքիր աշխատանքը կատարում է մի լավ անձնավորություն,որին դիմելաձևը տեղում որոշվեց մեր լավ աղջիկների շնորհիվ՝《Պարոն Տարոն》։

Համբերություն,որ ունի Տարոնը,չորս կողմից կանչում ենք Տարո՜ն,Տարո՜ն,հա դու կանչի մարդը,իր համար հանգիստ իր գործն էր անում։

Իսկ ծորակն էլ շատ 《չաչանակն》 էր,հենց կմոտենանամ անմիջապես ջուրը վրաս էր թռցնում՝ուշացած Վարդավառ էր։

Անի ֊Անի, մեր Անին էլ գիշերվա 《ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ》 էր վախենում,ոնց էլ անում էր խեղճ 《կենդանիները》 դուրս չէին գալիս,ի դեպ կենդանիները մեծ թիթեռներն էին😏😏😏։

Արատեսում ծննդյան օր ունեցանք, Հասմիկի ծննդյան օրն էր,շատ յուրահատուկ ձևով նշեցինք Հասմիկի տարեդարձը,տորթը մեր ձմերուկն էր,հապա֊ հապա երեք, չորս փչեցինք։

Ամենից լավն այն էր,որ ես մեր աղջիկների 《ՄԱՄԱՆ》 էի,այսքան աղջիկների 《մաման》 լինելը լավ զգացողություն էր։Ապրե՛ք իմ համով բալիկներ։Տեսեք ինչպե՞ս են աշխատում իմ աղջիկները։

Իսկ Զորաց եկեղեցի մեզ ուղեկցեց մեր ծանոթ անծանոթ շունը,անունն էլ չգիտեմ,բայց շատ խելացի շուն էր։

Իսկ հիմա ընկեր Սամվելը կպատմի Զորաց եկեղեցու պատմությունը՝։Զորաց եկեղեցի գտնվում է բլրի վրա, որի ափորը ողողում են գետի ջրերը: Այն հիմնադրվել է Օրբելյանների օրոք: Տաճարի շինարարությունն իրականացվել է 1303թ: Շինությունը ունի յուրահատուկ ճարտարապետական կառուցվածք, որ բնորոշ չէ ավանդական հայկական եկեղեցիներին. խորանի դիրքը բարձր : Շնորհիվ նման կառուցվածքի զինվորները կարող էին ձին թամբած մոտենալ զոհասեղանին կռվից առաջ օրհնություն ստանալու համար: Եկեղեցու տարածքում կան մեծ, չհղկված քարեր: Քարերի վրա կա անցք: Տեղեկություններ դրանց ճշգրիտ նշանակության մասին դեռ չկան: Զորաց եկեղեցին վերանորոգվել է, և այս վայրում դեռ ընթանում են հնագիտական պեղումներ:

Զորաց եկեղեցուց հետո կանգ առանք Սելմի քարավանատանը,ասեմ ձեզ,որ առաջին անգամ էի տեսնում այսպիսի հրաշալի կառույց։Սելիմի քարավանատունը կառուցվել է 1332թ. Չեսար Օրբելյանի իշխանության օրոք: Գտնվում է Սելիմի լեռնանցքի հարավային լանջին (2410մ

Կոթի եկեղեցին գտնվում է ՀՀ Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղի արևմտյան քարափին:
Եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի տեր, Վասակ Գաբուռ իշխանի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան II-ը, 851-901 թվականներին:


Ահա և հասանք Հայրավանք՝

Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից:
  1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: 

Հոգնած՝

Ահա և վերջ,օրվա ամփոփումը տեսաշարով,հուսով եմ ,որ դեռ կհանդիպենք։

《Մուտք կրթահամալիր》

Օր հինգերորդ

Հյուսիսային դպրոց

  • 9:00-10:00՝ Քանդակագործություն. պատասխանատու՝ Ալիս Գևորգյան

Մայր դպրոց

  • 10:20-11:20՝ Հեծանվավարություն. պատասխանատու՝ Արմինե Թոփչյան, Միքայել Ղազարյան
  • 11:30-12:10՝ Ժողովրդական օպերա. պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան
  • 12:15-12:40՝ ընդմիջում
  • 12:45-13:45՝ մանկավարժական զրույց. պատասխանատու՝ Գևորգ Հակոբյան

Ահա և վերջ,ի՜նչ ասես ,որ չսովորեցինք,է՛լ ագարակի աշխատանք,է՛լ քանդակագործություն,կավեգործություն,լող,երգ,պար,էլ ո՞րն ասեմ,էլ որը՞՝հեծանվավարություն…ամեն ինչ։

Շնորհակալություն, լա՛վ մարդիկ։

《Մուտք կրթահամալիր》

Օր չորրորդ

Արևմուտք

  • 9։00-10:30՝ պարտեզապուրակային աշխատանքներ, կենդանիների խնամք,պատասխանատու՝ Էդմոն Փաշինյան (ուսումնական ագարակ)
  • 10:40-11:30՝ Ժողովրդական օպերա. պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան
  • 11:40-12:40՝ լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն. պատասխանատու՝ Մարիետ Սիմոնյան
  • 12։40-13:00՝ ընդմիջում
  • 13:00-14:00՝ լող. Պատասխանատու՝ Անուշ Համբարյան
  • 14:15-15:00՝ «Արտագնա ճամբար Արատեսում» նախագծով աշխատանք։
  • Օրը սկսեցինք Ագարակում։Աշխատանք տարբեր բնույթի էր,հետաքրքիր էր հատկապես խոտհնձիչով աշխատանքը,այսպես ասած խոտը հնձեցինք ,իսկ հետո էլ 《Բուլուլեցինք》։Ապրե՛նք մենք։

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Շնորհակալեմ ընկեր Մարինեին այս հրաշալի երգը յուրօրինակ ձևով մեզ մատուցելու համար։

Ընկեր Մարիետի հետ զրույցն անցավ աննկատ, ունեցանք շաա՜՜՜՜ատ բուռն քննարկումներ առակների շուրջ։

Լող֊֊֊ սպասված ժամ բոլոր մասնակիցներիս համար,ընկեր Անուշ ՝շատ լավ անձնավորություն,բարի մարդ։

Քննարկում դեպի Արատես,անհամբեր սպասում եմ ,թե երբ եմ մեկնելու իմ մանկության տարիների դրախտավայրը նորից տեսնելու։

ԱՐԱՏԵՍ

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ

  • ՄԱՐԶՎայոց ձոր
  • ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻՑ158 կմ
  • ՏԵՍԱԿԸՎանք

Միջնադարում կառուցված Արատեսի վանքն ունի հետաքրքիր անվանում, որ նշանակում է ՛՛արի և տես՛: Վանական համալիրը է տարբեր ժամանակներում կազմված երեք եկեղեցիներից և մատուռից: Արատեսի վանքը ունի բարդ և յուրօրինակ ճարտարապետություն: Գլխավոր եկեղեցու գմբեթը պահպանվել է, իսկ պատերը գտնվում է կիսավեր վիճակում: Արատեսի վանքը հայտնի էր որպես կենտրոն, որտեղ իրականացվել է ձեռագրերի պատճենում: Չնայած այն հանգամանքին, որ այսօր վանքը կիսավեր վիճակում է, հին ճարտարապետական հուշարձանը, այնուամենայնիվ, չի կորցրել իր վեհ տեսքը, և արժե անձամբ տեսնել այն:

Արատեսի վանք
Արատեսի վանք
Արատեսի վանք
Արատեսի վանք
Արատեսի վանք
Արատեսի վանք
Արատեսի վանք
Արատեսի վանք
Արատեսի վանք
Արատեսի վանք

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱՐԱՏԵՍԻ ՄԱՍԻՆ

  • Ժողովրդական ստուգաբանության համաձայն, վանքի անունն առաջացել է ‘արի’ և ‘տես’ բառերից: Ըստ ուսումնասիրությունների` եկեղեցին հիմնվել է մինչև 7-րդ դարը և վերանորոգումների է ենթարկվել միջին դարերում: Վաղագույն գրավոր վկայությունը թվագրվում է IX դարով:
  • 3-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին` որպես ամառանոց նրա բարձրաստիճան հոգևորականության համար, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ:
  • Արատեսի վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Արատեսում են գտնվում նաև Սբ. Աստվածածին (X-XI դարեր), Սբ. Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12-րդ դարի խաչքարեր

Նկարները համացանցից եմ ներբեռնել։

Ճաշացանկ՝ երկօրյա ճամփորդություն դեպի Արատես

Երևան-Արատես երթուղու ընթացքում
երկանգամյա ընդմիջում՝ սուրճ (ջերմակալով՝ անհատական), քաղցրավենիք, միրգ, բրդուճներ

ճաշ/ընթրիք՝ մակարոնային փլավ, հավի տապակած թևիկներ



կրակի շուրջ՝ եգիպտացորեն, նրբերշիկ, զեֆիր (մարշմելոու)

Արատես-Երևան երթուղու ընթացքում․
նախաճաշ՝ պանիր, կարագ, հաց, ձու, միրգ, թեյ, սուրճ 
ճաշ/ընթրիք՝ճանապարհային ընդմիջումներով՝ բրդուճներ, քաղցրավենիք, միրգ։

Երթուղի՝ երկօրյա ճամփորդություն դեպի Արատես

Ճամփորդական յուրաքանչյուր երթուղի ծառի նմանություն ունի։ Որքան բազմաճյուղ է ծառային երթուղիդ, որքան սաղարթախիտ, այնքան ավելի պտղատու է լինում այն։ Արատեսյան երթուղին՝ սաղարթախիտ ծառի պատկերով, հրավիրում է մեզ իր պտուղները քաղելու։ 

Ճամփորդության մասնակիցներն են «Մուտք մանկավարժություն» ճամբարի վերապատրաստվողները։ 
Ճամփորդության վայրը՝Վայոց ձորի մարզԱրատես դպրական կենտրոն։ 
Ընդգրկման ժամանակահատվածը՝ օգոստոսի 3-4-ը։

Օգոստոսի 3-ի երթուղին՝ մեկնում․
Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Զանգակատուն-Արենի-Գետափ-Եղեգիսիս կիրճ-Շատին (Սմբատաբերդ)-Եղեգիս-Հերմոն-Արատես



Օգոստոսի 4-ի երթուղին՝
վերադարձ․

Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին — Սելիմի լեռնանցք (Օրբելյանների քարավանատուն՝ Խան)-Մարտունի (Հայրիվանք)- Սևանա կղզի (Սևանավանք)- Սևան ( «Ժայռ» ճամբար)- Երևան

Առաջարկում եմ վերադարձի հիմնական երթուղու հետևյալ փոփոխությունը․ 

Սելիմի լեռնանցք-Մարտունի- Վարդենիկ գյուղ — Արծվանիստ գյուղ -Արեգունի-«Ժայռ» ճամբար- Երևան

Երթուղու շրջանակներում այցելություն՝
Վարդենիկի Իշխանանց վանք
Վարդենիկի ձոր
Քարե ամրոց
Մարիամ Աստվածածին եկեղեցի՝ Արտաշեսյան սահմանաքարերի և եկեղեցական խորշերի դիտում
Արծվանիստի Վանեվան եկեղեցական համալիր։ 

《Մուտք կրթահամալիր》մանկավարժական ճամբար.

Օր երրորդ

Դե ի՞նչ ասեմ,մի հրաշք վայ,այսպես ասած Artասահմանում էինք,մի հրաշալի ու անսովոր վայր,որտեղ կարող ես կտրվել աշխարհի իրականությունից,կավային գաղափարներ,մտքեր,հույզեր։

Այսպես ասած կավով յուրաքանչյուրս 《ստեղծեց》 իր երազանքների տունը։

Շախմատն էլ իր դերն ու նշանակությունն ունեցավ այսօրվա դասընթացքի ժամանակ։

Դե եղն էլ հարեցինք,պարն էլ 《Բուլուլեցինք》,《Լորիկն》 էլ երգեցինք,ջան՜,ջան՜ շատ հավես էր։

Սեմյոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ»

Ինչպես ասել է Սեմյոն Սոլովեյչիկը՝

Երեխաներին երես տալն անհրաժեշտ է:

《Երջանիկ, խնամված, ՙկերակրված՚ երեխան ամենևին էլ եսասեր չի դառնում, ինչպես երբեմն կարծում են: Եթե երեխային ՙամեն ինչ կարելի է՚, եթե նա ուրախ վերաբերմունք ունի կյանքի նկատմամբ, ապա խղճահարության առաջին զգացումը նա կունենա ոչ թե իր, այլ ուրիշի նկատմամբ: Երես չտված երեխան, որ դաստիարակվել է խիստ կանոններով, որ շրջապատված է ամենատարբեր ՙչի կարելի՚-ներով ու ՙչհամարձակվես՚-ներով, որ կյանքի առաջին տարիներից ծանոթ է պատիժներին, ամենից առաջ իրեն է խղճում, կենտրոնանում սեփական անախորժությունների ու դժբախտությունների, իր անձի վրա: Նա էգոիստ դառնալու ավելի մեծ հնարավորություն ունի:》

Իմ կարծիքով 《Չի կարելիները》 երեխաներին կդրդի հենց դրանց կատարմանը,նրանց կհետաքրքրի այդ 《չի կարելիների》 բնույթի ինչպիսի լինելը։

Վախի զգացումով սպրած երեխան չի կարող առողջ երեխա մեծանալ,նա կդառնա անվստահ,թերահավատ անձնավորություն։

Երբեմն երեխաներին կարելի է ճիշտ երես տալ,որ նա հետագայում դառնա ճիշտ գաղափարներով լի մարդ։

Հետևյալ տողերում տիպիկ են երեխաներին ճիշտ երես տալուն《Թերևս լավը կարելի է համարել ոչ թե այն մանկապարտեզը, որտեղ երեխաները հնազանդ են ու կազմակերպված, այլ այն, որտեղ երեխաներն աղմկում ու չարաճճիություն են անում, բայց միևնույն ժամանակ պահպանվում է կարգապահության որոշակի մակարդակ, որն անհրաժեշտ է երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Միայն մինիմումը: 
Ի դեպ, երեխաների համար գոյություն չունի այդպիսի հարցը, թե կարելի՞ է երես առնել: Նրանք երես են առնում առանց մեր թույլտվությունը հայցելու և դառնում են առողջ մարդիկ:》

Սեմյոն Սոլովեյչիկ։

Սիրելիներս սիրենք և ճիշտ երես տանք մեր երեխաներին։

Ջոն Հոլթ

Մանկական հաջողությունների պատճառները

Պնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.

1.Երբեմն արժե աշակերտներին հուշել իրենց ընկալումը և գաղափարները ստուգելու միջոցներ, եթե դա նրանց հետաքրքրում է: Բայց այս դեպքում էլ պետք չէ կարծել, որ եթե ինքնաստուգման ձևերից մեկը լավ է, ապա հարյուրը` հարյուր անգամ ավելի լավ է: Լավագույն կանոնները նրանք են, որոնք սովորողները սեփական փորձից են ստանում;

2. Դպրոցում ուսուցման պրոցեսն այնպես է կառուցվում, որ երեխաները հավաքում են այդ թելերը և տողերը և կուտակում իրենց ուղեղում, առանց ձգտելու դրանք յուրացնել, բայց հիշելով, թե որը որ կույտում է, որ պահանջելու դեպքում կարողանան հանել: Այս բառերը ոչինչ չեն փոխում, չեն մտնում ոչ մի կառույցի մեջ, ոչ մի փոխազդեցության մեջ: Նրանք իմաստազուրկ են, ինչպես թութակի բառերը՝ թութակի համար: Ինչպե՞ս դպրոցին վերադարձնենք նրա իսկական կոչումը՝ երեխաներին իսկական գիտելիք տալը, այլ ոչ թե նրանց բառերով սնենք:

3. Երեխան, որը իսկապես ինչ-որ բան սովորել է, կարող է կիրառել իր գիտելիքները և դրանք կիրառում է: Նրա ուղեղում այն դառնում է իրականության հետ կապված, հետևաբար, անհրաժեշտության դեպքում կարող են նաև այլ կապեր ստեղծվել իրականության հետ: Իրականության հետ կապ չունեցող գիտելիքը ոչ մի բանի հետ չի կապվում, այն մեկուսացված է, և օգտագործել չի կարելի:

4.

Երեխաները հաճույքով են ընդունում տարբեր տեսակի հապավումները մաթեմատիկական խնդիրները ձևակերպելիս, եթե հայտարարում եմ, որ ծուլանում եմ մանրամասնորեն գրել: Նախ և առաջ՝ դա ճիշտ է: Երկրորդը՝ երեխաներին հնարավորություն է տրվում ներողամիտ վերաբերվելու իմ ծուլությանը և ինձ հաճելի բան անել (ինչը նույնպես ճիշտ է)՝ ընդունելով գրառելու իմ եղանակը: Նրանք չեն սիրում, երբ իրենց ասում են, որ որոշակի նշանը այսինչ բանն է «նշանակում»: Դա անհասկանալի և պարտադրող է հնչում: Բայց եթե հարաբերությունները կամ գործողությունները նրանց բացատրենք իրենց հասկանալի բառերով, արագ կհարմարվեն և հաճույքով թույլ կտան անցնելու սխեմատիկ արտահայտությունների: Օրինակ՝ «Երկու սպիտակը երկարությամբ հավասար է մեկ կարմիրի» ձևակերպումից սահուն անցնենք «2սպիտակ=1կարմիր» կամ «2ս=կ» գրառմանը:

Վերջին հաշվով, մարդիկ մաթեմատիկական նշանները հորինել են կրճատ գրառումների համար, այնպես որ իմ այս գործողությունները և՛ տրամաբանորեն, և՛ պատմականորեն արդարացված են: Ոչ մի նշան ոչինչ չի նշանակի, քանի դեռ չենք պայմանավորվել նրա նշանակության մասին, իսկ ինչո՞ւ երեխաներն էլ չմասնակցեն այդ լուծմանը:

5.

Ընդհանուր առմամբ հիմա էլ եմ այդպես մտածում: Բայց հիմա երեխաների ձեռքին էժանագին հաշվիչներ են հայտնվել, որոնց միջոցով երեխաները կարող են ուսումնասիրել թվերը և դրանցով կատարվող գործողությունները: Վերցնենք պարզագույն հաշվիչ, որը միայն թվաբանական չորս գործողություններ է կատարում, ոչ ավելին, և երեխաներին ցույց տանք, թե ինչպես դրանով աշխատեն: Այսպիսով, բացատրելով 3+8= օրինակը ասում ենք. «Միացրու հաշվիչը, սեղմիր «3» կոճակը, հետո «+» կոճակը, «8» կոճակը և «=» կոճակը և ստացիր պատասխանը: Նույնը բազմապատկման համար և այլն, փոխելով միայն գործողության նշանը: Իսկ ի՞նչ է սա նշանակում: Երեխաներին թողնում ենք անգիտության մեջ: Թող անեն, ինչ ուզում են: Հավանաբար, շատերը կհորինեն սեփական խնդիրներ և հաշվիչին կհանձնարարեն լուծել, և այս ամենը առանց համակարգի: Այսպիսով, նրանք կհավաքեն պատահական և անիմաստ ինֆորմացիա, ինչպես դա լինում է երեխաների կողմից լեզուն յուրացնելու ժամանակ: Բայց, ինչպես և լեզվի դեպքում, նրանց մոտ կմիանան ինտուիցիան և փորձելու պահանջը, որպեսզի տեսնեն, թե ինչպես են աշխատում թվերը և գործողությունները: Փորձնական ճանապարհով կսովորեն օգտագործել մեքենան սեփական կարիքների համար և կանխագուշակել նոր աշխատանքը:

Կարճ ասած, նրանք կսովորեն իմաստ փնտրել, կառուցել սեփական տրամաբանական մոդելներ գոնե թվերի աշխարհի մասի համար:

Պնդումներ,որոնց հետ համամիտ չեմ։

1, Խելացի մեթոդիկաներ հորինողներն այն կարծիքին են, որ եթե մի գաղափարի շնորհիվ կարելի է ինչ-որ բան սովորեցնել, ապա հարյուր խելացի գաղափարի միջոցով կարելի է հարյուր անգամ ավելի շատ բան սովորեցնել: Երբեք: Հարյուր լավ գաղափարը կարող է արգելակել ուսուցումը:

Կարծում եմ,որ երեխան 《սպունգի》պես է,որքան շատ գիտելիք,այնքան շատ գաղափար,երբեմն ես ինքս ինձ հետ այս գաղափարի շուրջ հակասում եմ, իմ կարծիքները հակասական են։

2. Փայտիկների առավելությունը այն է, որ նրանց միջոցով երեխաները կարող են գլխի ընկնել, թե ինչպես ինքնուրույն կատարեն որոշ գործողություններ, ինչպես նաև համոզվեն դրանց լրիվ համապատասխանությանը թվերի աշխարհի իրական փաստերին:

Փայտիկներով հաշվարկի դեպքում սովորողները հեշտությամբ չեն կարողանում յուրացնել բանավոր հաշիվը,այն կարող է խնդիր առաջացնել։

3. Եթե կարողանայինք վերակենդանացնել մեր միակաբինետ դպրոցները, որտեղ խառնված էին տարբեր տարիքի երեխաներ, փորձառու ուսուցչին դժվար չէր լինի ղեկավարել երեսուն հոգուց բաղկացած դասարանը: Ավելի փոքր երեխաները կսովորեին մի քիչ ավելի մեծերից, իսկ փոքրերին մեծահասակ թվացող ամենամեծերը կարող էին օգնել մյուսներին հետևելու գործում: Բայց մեր հսկայական դպրոցներում, հազար կամ ավելի աշակերտ ունեցող, երեսուն աշակերտ ունեցող դասարանները իսկապես շատ մեծ են մանկավարժների ճնշող մեծամասնության համար: Ավելի շուտ պետք դպրոցները փոքրացնել, քան դասարանները;

Ինչպե՞ս կարելի է,մեծահասակ սովորողները և փոքրահասակ սովորողները մի դասարանում սովորեն, ասենք 2տարեկան սովորողի հետաքրքրությունները այլ են, 5 տարեկաններինը՝ այլ։Այս պնդմանը դեմ եմ։